«Ռոլինգ Սթոունզ» խումբն իր 50-ամյակի առթիվ վավերագրական ֆիլմ կթողարկի

13:32 • 16.03.12

Լեգենդար «Ռոլինգ Սթոունզ» աշխարհահռչակ ռոք խումբն իր 50-ամյակի կապակցությամբ նոր վավերագրական ֆիլմ կթողարկի, նշված է խմբի պաշոնական կայքում:

Ֆիլմը կնկարահանի Բրեթ Մորգենը: Իսկ պրոդյուսերները կլինեն հենց երաժիշտները: Այս պահի դրությամբ ֆիլմի անվանումը հայտնի չէ, սակայն այնտեղ կներկայացվեն մինչ օրս հանրությանն անհայտ տեսանյութեր, ինչպես նաև նոր հարցազրույցներ ու լուսանկարներ:

Փաստագրական ֆիլմից բացի, 50-ամյակի առթիվ խումբը կհրատարակի «Ռոլինգ Սթոունզ 50» ալբոմը, որը կներառի շուրջ 700 լուսանկար: Ալբոմի վաճառքը կմեկնարկի «Ռոլինգների» առաջին համերգի օրը` հուլիսի 12-ին:

Նշվում է նաև, որ հոբելյանի առթիվ խուբը հանդես կագա հյուրխաղերով: