«Մեղքերի քաղաքը 2» ֆիլմը կնկարահանվի այս տարվա ամռանը
«Մեղքերի քաղաքի» ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը 2012 թ.-ի ամռանը նախատեսել է նկարահանել հայտնի ֆիլմի երկրորդ մասը, գրում է Empire-ը:
Ռոդրիգեսն իր այդ ծրագրի մասին հայտարարել է Տեխասում անցկացված South by Southwest կինոփառատոնի ժամանակ:
«Մեղքերի քաղաք» ֆիլմը էկրան էր բարձրացել 2005 թ.-ին և հիմնված եղել Ֆրանկ Մյուլերի կոմիքսների վրա: Ռոդրիգեսից բացի ֆիլմի վրա աշխատել է նաև Քվենթին Տարանտինոն:
Ֆիլմում նկարահանվել էին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Միկի Ռուրկը, Բրյուս Ուիլիսը, Ջեսիքա Ալբան, Բենիսիո Դել Տորոն, Քլայվ Օուենը և Ռուդգեր Հաուերը:
Ռոդրիգեսը հավելել է, որ նոր ֆիլմի հիմքում կդրվի Մյուլերի այն աշխատանքները, որոնք դեռ չեն ցուցադրվել:










