«Արսենալի» ավանգարդ կինոյի միջազգային կինոփառատոնը կդադարեցնի իր գործունեությունը

15:59 • 17.03.12

Այս տարվա մարտից կդդարեցնի իր աշխատանքները հեղինակավոր «Արսենալ» միջազգային կինոփառատոնը, որը տեղի էր ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում և համաշխարհային ավանգարդ կինոյի ջատագովներից մեկն էր, տեղակացնում է KINOTE ամսագիրը։

Կինոփառատոնի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ փառատոնի փակման պատճառ է դարձել խորհրդարանի և Մշակույթի նախարարության հետ անհամաձայնությունը։

Շուրջ 25 տարի պատմություն կերտած փառատոնի շրջանակներում ցուցադրվել են ավելի քան 2000 ֆիլմեր, մասնակցել են հեղինակային կինոյի բազմաթիվ հռչակավոր կինեմատոգրաֆիստներ։

««Արսենալն» այլևս չի լինի։ Վերջակետը դրված է։ Ես կինոյից չեմ հեռանա, բայց այն այլևս կապ չի ունենա Լատվիայի հետ»,- ասել է փառատոնի հիմնադիր Աուգուստ Սուկուտսը, որն այժմ բնակվում է Իսպանիայում։