Գեղանկարչուհին իր կտավները ստեղծում է լուծվող սուրճով
Մալազիացի 25-ամյա գեղանկարչուհի Հոնգ Յին, ի տարբերություն իր շատ գործընկերների, յուղաներկի փոխարեն, իր կտավները նկարելու համար օգտագորպում է լուծվող սուրճ, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:
Նկարչուհին խոստովանել է, որ նախկինոմ փորձել է նկարել արևածաղկի սերմերով, կետչուպով և այլ նյութերով, սակայն «լուծվող սուրճի հնարավորություններն անսահման են»:
«Ես ոգեշնչվել եմ թայվանցի երաժիշտ Ջեյ Չուի «Գաղտնիք» ալբոմով, որն այսպիսի անսովոր ձևով նկարելու հիմք հանդիսացավ»,- ասել է նկարչուհին, հավելելով, որ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ առաջին անգամ բարձրացրեց սուրճի բաժակն ու նկատեց դրա տակ գոյացած հետքը:










