Տիտանիկի բեկորները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ

09:59 • 06.04.12

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պահպանության տակ է վերցնում «Տիտանիկ»-ի բեկորները՝ որպես ստորջրյա մշակութային ժառանգության օբյեկտ: Մինչև այժմ նավը չէր կարող գտնվել կազմակերպության պահպանության ներքո, քանի որ մշակութային արժեքների պահպանության կոնվենցիան տարածվում է ավելի քան 100 տարի առաջ խորտակված օբյեկտների վրա:

«Տիտանիկի» բեկորները գտնվում են միջազգային ջրերում, այդ պատճառով ոչ մի երկիր չի կարող հավակնել դրանց: Այժմ կոնվենցիայի մասնակից պետությունները կկարողանան կանխել նավի բեկորների ոչնչացումը:

Հիշեցնենք, որ «Տիտանիկն» իր առաջին շրջագայության ժամանակ՝ 1912 թ. ապրիլի 14-ին, նավը բախվել էր մեծ սառցեբեկորի և 2 ժամ ու 40 րոպե անց խորտակվել: