«Նիկան» ԱՊՀ-ի լավագույն ֆիլմ է ճանաչել վրացական ժապավենը
2011-ի կտրվածքով ռուսաստանյան «Նիկա» կինոպարգևի մրցանակաբաշխությանը ԱՊՀ-ի և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ է ճանաչվել վրացի ռեժիսոր Նանա Ջանելիձեի «Իսկ թատրոն կա՞ր» աշխատանքը:
Ֆիլմը դերասան Կախա Կավսաձեի կյանքի ուղու և նրա հանրահայտ տոհմի մասին է:
ԱՊՀ-ի և Բալթյան երկրների Լավագույն ֆիլմ անվանակարգում առաջադրված են եղել ֆիլմեր նաև Ադրբեջանից, Էստոնիայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:
Ըստ կինոպարգևի կանոնադրության` ընտրված ժապավենները ներկայացնում են կինոգործիչների միությունների և ԱՊՀ-ի երկրների Կինոշոկ բաց փառատոնի համադաշնությունը:
Լավագույն ոչ խաղարկային ֆիլմ «Նիկան» ճանաչել է Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը» աշխատանքը:










