Շվարցենեգերը խոստացել է փրկել «Տերմինատոր-5»-ը
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ դժգոհ է հանրահայտ «Տերմինատոր» ֆիլմի չորրորդ մասից և պատրաստակամություն է հայտնել նկարահանվել կինոլեգենդի շարունակության մեջ:
Մարտաֆիլմի չորրորդ մասը` «Տերմինատոր. փրկչի գալուստը» էկրան է բարձրացել 2009թ.-ին: Չնայած հայտնի դերասաններ Սեմ Ուորթինգթոնի ու Քրիստիան Բեյլի մասնակցությանը, ինչպես նաև կոմերցիոն հաջողություններին` 200 մլն-ոց բյուջեի դիմաց 371 մլն դոլար եկամուտ, Շվարցենեգերը ֆիլմն անհաջող է անվանել:
Նա Collider.com-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դեմ չէ ոչ միայն նկարահանվել ֆիլմի 5-րդ մասում, այլև պատրաստ է իրեն փորձել «Ճշմարտացի սուտ» և «Երկվորյակներ» ֆիլմերի շարունակություններում:
«Ինձ հետաքրքիր են բոլոր նմանատիպ նախագծերը, եթե խոսքն այնպիսի ֆիլմերի մասին է, ինչպիսիք են «Տերմինատոր»-ը, «Ճշմարտացի սուտ»-ը: Ես նկատի ունեմ որակյալ «Տերմինատոր»-ը… վերջինն ուղղակի սարսափելի էր»,- ասել է դերասանը:
Պրոդյուսերասական Halcyon ընկերության սնանկացումից հետո, ֆիլմի նկարահանումների իրավունք է ձեռք բերել Annapurna Pictures-ը: Սակայն եթե նոր` արդեն 5-րդ ֆիլմի նկարահանումները մինչև 2018թ. չսկսվեն, ապա իրավունքը կվերադարձվի նախկին տիրոջը` առաջին երկու մասերի սցենարի հեղինակ ու ռեժիսոր Ջեյսմ Քեմերոնին:










