Ցուցահանդես՝ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (լուսանկարներ)

18:06 • 11.04.12

Այսօր, ապրիլի 11-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ուսանողները ծառատունկ էին կազմակերպել՝ Համալսարանի բակում տնկելով 80-ից ավելի ծառեր։ Ուսանողների այդ ակցիային միացել էին համալսարանի պրոֆեսորա–դասախոսական կազմը՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ։ Արդեն ծառատունկից հետո համալսարանում երիտասարդ ճարտարապետների և դիզայներների ակումբը կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։

Ցուցահանդեսում իրենց աշխատանքներն էին ներկայացրել նշված բուհի, «Հայբուսակի» և «Փանոս Թեռլեմեզյանի անվան ուսումնարանի» ուսանողները։ Հիմնական կազմակերպիչն էր ակումբի նախագահ Սաղաթել Սաղաթելյանը։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի