Գերմանացի արվեստագետը կանանց 500 եվրո է վճարել իրենց պայուսակի պարունակությունը ցուցադրելու համար (լուսանկարներ)

20:04 • 11.04.12

Գերմանացի արվեստագետ Հանս-Պետեր Ֆելդմանը անհավանական բան է արել՝ ըստ Guardian-ի. նա մի քանի կանանց համոզել է ի ցույց դնել իրենց պայուսակների պարունակությունը: Ճիշտ է, նա այդ կանանց «համոզել է»՝ 500-ական եվրո վճարելով:

Այդ գումարով արվեստագետը, ըստ էության, գնել է պայուսակների եղած-չեղածը, այդ թվում` նաև բջջայինները: Նա թույլ է տվել վերցնել միայն անձնագրերն ու գումարը: Դրանք փոխարինվել են լուսապատճեններով: Ամենը վեր է ածվել կոլաժի:

Պայուսակների տիրուհիները հանդես են գալիս անանուն. թողնված են միայն նրանց անունը, տարիքը և քաղաքի անվանումը:

Ֆելդմանը ասել է, որ միշտ էլ ցանկացել է պարզել կանանց պայուսակի գաղտնիքները: Նա հիշել է, թե ինչպես իր մոր պայուսակում եղածը տաբու էր:

Աշխատանքները ներկայացվել են Serpentine Gallery-ում, որը հետահայացով ցուցադրում է Ֆելդմանի վերջին 40 տարվա աշխատանքները:

 Hans-Peter Feldmann
 

handbag

hans-peter feldmann