Դինքի գրքի հիման վրա ստեղծված ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

12:41 • 12.04.12

Անադոլուի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի 4-րդ կուսի ուսանող Ուղուր Էգեմեն Իրենի կարճամետրաժ ֆիլմն իրավունք է ստացել մասնակցելու Կաննի փառատոնին: Ֆիլմն ստեղծվել է Հրանտ Դինքի հեղինակած «Ջուրը գտավ իր հունը»  գրքի հիման վրա:

2007 թ.-ին սպանված Հրանտ Դինքի` ամեն տարի Ֆրանսիայից Սըվազի գյուղերից մեկը եկող և այդ գյուղում մահացած հայազգի ծեր կնոջ մասին պատմող գիրքը հուզել է երիտասարդ ռեժիսորին:

«Գիրքը մարդասիրական կառույց ուներ: Ինձ հուզեց այն, որ գյուղի ժողովուրդը տեր էր կանգնել այդ կնոջը: Պատմությունը շատ անկեղծ էր: 2010 թ.-ին որոշեցի այն կարճամետրաժ ֆիլմի սցենարի վերածել»,- պատմել է նա:

Ֆիլմի ստեղծման ընթացքում ռեժիսորը հանդիպել է նաև «Ակօս»-ի աշխատակիցների, ինչպես նաև Հրանտ Դինքի դստեր հետ: Նրանք ցանկացել են, որ գրքի էությունը չփոխվի:

Ֆիլմի աշխատանքներն ավարտվել են անցյալ տարվա ամռանը:

«Ֆիլմում երեք հիմնական հերոս կա, սակայն դերակատարում ունեն նաև գյուղի բնակիչները: Ֆիլմն արժեցել է 4 հազ թուրքական լիրա»,- պատմել է նա:

Հեղինակը տեղեկացրել է նաև, որ մայիսի 16-27 ֆիլմը կցուցադրվի Կաննի փառատոնում, սակայն նախատեսվում է նաև այլ փառատոնների ներկայացնել: