Լուվրի այցելուներին թվային օրագրեր կտրամադրվեն (տեսանյութ)

19:44 • 12.04.12

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի աշխարհահռչակ «Լուվր» թանգարանի այցելուներին այսուհետ «Նինթենդո» ընկերության արտադրած 3DS թվային օրագրեր կտարամադրվեն, տեղեկացնում է gapyear.com կայքը:

Թանգարանի տնօրենությունը, համագործակցելով ճապոնական համակարգչային խաղեր արտադրող ընկերությոան հետ, այս օրագրերի շնորհիվ երիտասարդներին գրավելու նպատակ ունի:

Nintendo 3DS-ը հնարավորություն կտա բոլոր այցելուներին փոքրիկ էկրանի շնորհիվ տեղեկանալու ցուցանմուշների ավելի քան 700 մեկնաբանություններին:

Թվային օրագիրը նաև օժտված է այցելուի գտնվելու ստույգ վայրը պարզելու հնարավորությամբ: