Դրամա` մեկ հպումով. բելգիական հեռուստաալիքի նոր մտահղացումը (տեսանյութ)
Բելգիական կաբելային TNT հեռուստաալիքը Արսչոտ փոքրիկ քաղաքի բնակիչների համար բացօթյա ներկայացում-գովազդ է պատրսատել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Հրապարակներից մեկում տեղակայված վահանակին գրվել է` «սեղմիր կոճակն ու իսկական դրամայի ականատեսը եղիր»: Ոմանք հետաքրքրվածությունից դրդված սեղմել են կոճակն ու բացառիկ ներկայացման ականատեսը դարձել:
Նրանց աչքի առջև հոլիվուդյան մարտաֆիլմերի հերոսների նման փոքրիկ տեսարան են բեմադրվել:










