Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի Թիմ Ռոթը

13:11 • 13.04.12

Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի աշխարհահռչակ կինոդերասան Թիմ Ռոթը: Այս մասին հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը:

«Հատուկ հայացք» ծրագրին կներկայացվի մոտ 20 ֆիլմ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ծրագրի գլխավոր մրցանակին արժանացան հարավկորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկն ու գերմանացի Անդրես Դրեզենը:

Գլխավոր մրցութային ծրագրի ժյուրին կգլխավորի իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Նանի Մորետտին, իսկ կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը կլինի «Արմավի ճյուղի» կրկնակի դափնեկիր բելգիացի կինոռեժիսոր Ժան-Պիեր Դարդենը:

Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 19-ին: Փառատոնը կանցկացվի մայիսի 16-ից 27-ը: