Կրկեսի ավելորդ հատվածն արդեն հանվել է. Սոս Պետրոսյան
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրկեսի ավելորդ տարածքը արդեն մաքրվել է և հանվել: Ըստ նրա մնացել է շենքի միայն կլոր հատվածը: Իսկ թե Սոս Պետրոսյանը ի՞նչ նկատի ունի ավելորդ տարածք ասելով՝ նա պարզաբանեց:
«Ավելորդ մասին մեջ մտնում են ավելորդ ֆոյեները, որոնք պետք չէին, այս նոր ծրագրով նախատեսված է կրկեսի ֆոյեները այլ կերպ են կառուցել: Նշեմ, որ մանեժը, կենդանիների համար նախատեսված տեղը, ստուդիայի փորձերի տեղը ևս նոր ձևով է կառուցվելու: Դրանք բոլորը քանդվել ու մաքրվել են և շուտով կսկվի դրանց նոր ձևի կառուցման շինարարական աշխատանքները»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի և 2013թ-ին արդյոք ավարտին կհասցվեն հիմնանորոգման բոլոր աշխատանքները, Պետրոսյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ 2013թ-ի վերջին կրկեսը պատրաստ վիճակում կհանձնվի հանրությանը: Մասշտաբն այնքան մեծ է, որ դժվար թե հնարավոր լինի ավելի կարճ ժամկետում ավարտել շինաշխատանքները: Բայց շինարարությունը այնպիսի բան է, որ երբեք 100 % ոչ մի բան չես կարող ասել: Մինչ այժմ ամեն ինչ գրաֆիկով գնացել է»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Դրանք սկսվել են 2011թ սեպտեմբերին եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2013թ հոկտեմբերին:










