Նարեկ Դուրյանը դեմ է ադրբեջանական ֆիլմերի փառատոնին. հայրենասիրությունը հաղթում է արվեստին
Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ադրբեջանակյան ֆիլմերի անցկացման փառատոնին, ասաց, որ հայրենասիրություն և արվեստ կատեգորիաներից ընտրում է հայրենասիրությունը:
Դուրյանը նշեց, որ արվեստի մարդու համար դժվար է կողմոնորշվել, թե որն է ավելի ճիշտ։
«Որպես մտավորական դեմ եմ, որ պետք չէ անել, որպես հայ, դեմ եմ, որ պետք է անել: Թող ինձնից շատ հայ չլինեն, պարզապես շատ դժվար է մտավորական անձի համար հումանիզմը և արվեստը խառնել հայրենասիրականի հետ։ Սա է խնդիրը»,-ասաց Դուրյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը նախաձեռնել է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը», որը Գյումրիում չկարողանալով անցկացնել փառատոնը, այսօր արդեն հայտարարել է, որ հետաձգում է նաև Վանաձրում նախատեսված ցուցադրությունները։
Այդուհանդերձ, Դուրյանը կարծում է, որ կա մի կետ, երբ արվեստագետը պիտի նախապատվությունը տա հայրենասիրությանը։ «Բայց միևնույն է, ինձ թվում է, մի տեղ է գալիս, որ արվեստագետը պետք է հետ գնա, ես դեմ եմ»,- ընդգծեց Դուրյանը:
Հարցին, այսինքն հայրենասիրությունը գերակայու՞մ է, արվեստագետը դրական պատասխանեց. «Իհարկե, արտիստության համար տուն-տեղ կորցնելը էշություն է, պետք է նախ կնոջդ , երեխուդ պատիվը պահես»,- ասաց դերասանը:
Նարեկ Դուրյանը կարծում է, որ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև թուրքերի նկատմամբ, ինչի մասին նա բարձրաձայնում է ներկայացումներում: «Նույնը թուրքերի դեպքում, ես դեմ եմ տուրիզմին Թուրքիայում»,- ասաց Նարեկ Դուրյանը:










