Երգիչները վատ չեն վերաբերվում՝ իրենց երգով, քարոզարշավին մասնակցելու հրավերին

17:35 • 17.04.12

Հայ երգիչ-երգչուհիների մասնակցությանը քարոզարշավին՝ Սոնա Շահգելդյանը շատ լավ է վերաբերվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ թեև ինքը ոչ մի քաղաքական ուժի կողմից համերգներին մասնակցելու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում չի մերժի և կերգի «անխտիր բոլորի համար»:

«Դա երգիչներիս համար ուղղակի համերգ է, մեր գործը երգելն է և ինչո՞ւ չէ՝ նաև փող աշխատելը: Մենք մեր գործն ենք անում»,- ասաց Ազգային մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչուհի» մրցանակին արժանացած Սոնա Շահգելդյանը:

Նույն մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն երգիչ» մրցանակը ստացած Էրիկն արդեն ունի՝ իր երգով քարոզարշավին մասնակցելու հրավեր, ու առաջարկն էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունից է: Երգիչը պատրաստվում է մեկնել մարզեր` իր երաժշտությամբ մասնակցելու ՀՀԿ քարոզարշավին:

Հարցին՝ որպես քաղաքացի, ո՞ր քաղաքական ուժին եք ընտրելու, Սոնա Շահգելդյանը դժվարացավ պատասախանել. «Էտ ընենց հարց է, որ չգիտեմ, ոնց պատասխանեմ»,- ապա փոքր-ինչ մտածելուց հետո ասաց, որ «գաղտնիք է»:

Պատասխանից խուսափեց նաև Էրիկը` ասելով. «Ես նոր եմ դարձել քաղաքացի, թույլ տվեք մտածել»