Հույն լուսանկարչի «30 ժամանոց» լուսանկարը

16:44 • 18.04.12

Հույն լուսանկարիչ Քրիս Կոտսիոպոլուսը շուրջ 30 ժամում մի քանի հարյուր լուսանկար է արել, որոնց միջոցով ստացել է 360 աստիճան շառավղով ուշագրավ համայնապատկեր, հայտնում է News.com.au կայքը:

 

Ստացված լուսանկարում արտացոլված է ողջ օրը` արևածագից մինչ մայրամուտ:

 

«Ես ստիպված էի միայնակ նույն տեղում կանգնել շուրջ 30 ժամ»,- ասել է Կոտսիոպոլուսը, հավելելով, որ գիշերը կրկնակի դժվար է եղել, քանի որ նա մի վայրկյան անգամ չի քնել:

 

Նշենք, որ ստացված լուսանկարում համակարգչային որևէ միջամտություն չկա:
Stunning photo of day and night

Հույն լուսանկարչի «30 ժամանոց» լուսանկարը