Ֆրանսիացի զույգը լքված շինությունն արվեստի գործի է վերածել
Ժո և Դոմենեք Պիլեները մոտ 30 տարի աշխատելով Ֆրանսիայի Լոզար քաղաքի արվարձաններից մեկում գտնվող լքված մի շինության վրա, այն արվեստի գլուխգործոցի են վերածել, գրում է «Օդիսենթրալ»-ը:
Տարատեսակ քարերի միացությունն առաջին հայացքից միջնադարյան կառույց է հիշեցնում: Ինչպես նշել են արվեստագետ ամուսինները` իրենք ցանկացել են քարանձավանման կառույց ստանալ:
Բացի շինությունից, նրանք քարաշեն կենդանիներ ու այլ քանդակներ են կառուցել դրա մոտակայքում:










