Հարավկորեացին մետաղալարերով յուրահատուկ «կտավներ» է ստեղծում
Հարավկորեացի արվեստագետ Սուն Մո Պարկն իր աշխատանքները ստեղծելու համար գտել է ոչ այնքան ավանդական եղանակ: Պարկն իր յուրահատուկ «կտավները» ստեղծում է մետաղալարերի օգնությամբ, տեղեկացնում է «Օդիսենթրալ»-ը:
Պարկի ստեղծագործական գործընթացը բաժանվում է մի քանի փուլի` նախ նա լուսանկարում է իր նախընտրած հերոսին, որից հետո պրոեկցիայի շնորհիվ այն արտատպում է մեծ ստավարաթղթի վրա, իսկ ավելի ուշ այն համադրում մետաղալարերի հետ:
Որոշ աշխատանաքներում նա օգտագործում է մետախալարերի մի քանի շերտ, ինչն ընդհանրապես բարդացնում է դրա տարբերումը յուղաներկից:










