Շվեյցարուհին իր աշխատանքները ստեղծում է հազարավոր մանր պատկերներից (լուսանկարներ)
Շվեյցարացի խճանկարիչ Աննա Հալմ Շուդելն իր աշխատանքները ստեղծում է միանգամայն ոչ ավանդական եղանակով, հայտնում է «ՕդիՍենթրալ»-ը:
Շուդելի յուրաքանչյուր դիմանկար բաղկացած է միջինը 110 հազ մանր լուսանկարներից և այլ պատկերներից: Խճանկարիչն իր նախընտրած հերոսի կարպարն ընտրելուց հետո սկսում է հավաքել տարատեսակ փոքր լուսանկարներ, որոնք հեղինակի համար ընդամենը «յուղաներկ» են ծառայում:
«Աշխարհի ամենաշատ խճանկարներ օգտագործած» ռեկորդի հեղինակի հավաքածուում կան այնպիսի հեղինակությունների դիմանկարներ ինչպիսիք են` Բարաք Օբաման, Սքարլեթ Յոհանսոնը, Մերելին Մոնրոն:










