Ամերիկուհին թանկարժեք քանդակներ է ստեղծում մատիտներով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 48-ամյա բնակչուհի Ջենիֆեր Մաեսթրեն յուրահատուկ իրեր է պատրաստում`օգտագործելով հասարակ մատիտներ, գրում է Daily Mail-ը:
Դրանք բավական թանկ արժեն`10-ից մինչև 80 հազ դոլար:
Հեղինակը նշել է, որ նմուշների պատրաստումը տևում է 1 օրից մինչև 2 ամիս, իսկ օգտագործվող մատիկների քանակը հասնում է հազարի:
Մաեսթրեն յուրաքանչյուր մատիտի մեջ անցք է բացում այնուհետև դրանք կարելով իրար ամրացնում:
Նա նշել է, որ նախկինում ստեղծագործել է նաև մեխերով,սակայն մատիտային նմուշներն ամենահաջողվածն են:










