Հարվարդի համալսարանում հայ գրատպության պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել
Հարվարդում շարունակվում է «Հայերը և գիրքը» խորագրով ցուցահանդեսը. Տեղեկացնում է «The Armenian Mirror Spectator»-ը:
Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացված են Հարվարդի գրադարանի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասսելի անձնական հավաքածուի որոշ նմուշներ: Ներկայացված են հայատառ առաջին Աստվածաշունչը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին պատկանող գրական ստեղծագործություններ:
Ցուցահանդեսում կան նաև «Հայրենիք» ամսագրի առաջին համարը, Եղիշե Չարենցի, Վիլիամ Սարոյանի աշխատություններից, ինչպես նաև Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նոր հրատարակությունը:
«Հայոց գրատպության 500-ամյակը լավ առիթ էր այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- ասել է Ջեյմս Ռասսելը:
Ռասսելը հուսով է, որ ցուցահանդեսը կավելացնի Հարվարդի համալսարանի ուսանողների հետաքրքրվածությունը հայոց լեզվի նկատմամբ:
«Այժմ ուշադրությունս սևեռել եմ Արևմտահայերենի ուսուցման վրա, քանի որ այս լեզուն կանգնած է ոչնչացման վտանգի առաջ: Մենք իսկապես կկորցնենք լեզուն, եթե Մերձավոր արևելքում խոսողները չլինեին»,- ասել է նա:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը:










