Սոբչակը վրացական հեռուստաընկերության եթերում հաղորդում կվարի
Քսենիա Սոբչակը ամեն կիրակի Մոսկվայից թոք-շոու կվարի ռուսալեզու «Կովկասյան առաջին տեղեկատվական» հեռուստաընկերության եթերում: Եթեր հեռարձակվելիք հաղորդումը կկոչվի «Գլխավոր թեմա», որիընթացքում քննարկումներ կլինեն տարբեր տեսակետներով մասնակիցների միջև:
Սոբչակը տեղեկացրել է, որ իրեն «ազատ խոսելու իրավունք» են խոստացել:
«Կփորձեմ լինել անաչառ և վարել հետաքրքիր ու կարևոր քննարկումներ»,- ասել է նա:
Հեռուստաընկերությունը սկսել է եթեր հեռարձակվել անցյալ տարվանից` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցությամբ և ֆինանսավորվում է Վրաստանի բյուջեից: Հեռուստաընկերության առաջին հյուրը եղել է հենց Սաակաշվիլին, ով եթերում վրացական իշխանությունների անունից երաշխավորել էր հեռուստաընկերության լիակատար ազատությունը:










