Շառլ Ազնավուրը, այնուամենայնիվ, այսօր կերգի Լոս Անջելեսում
Հռչակավոր ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը իրեն լավ է զգում և այսօր երեկոյան կերգի Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Ազնավուրի մամլո ծառայությանը, ավելի ուշ կհայտարարվի նաև նյույորքյան 3 համերգները անսպասելիորեն չեղյալ հայտարարելու պատճառների մասին:
Նշենք, որ Ազնավուրի նյույորքյան համերգները, որոնք նախատեսված էին ապրիլի 26-28-ը, առանց որևէ մեկնաբանության չեղյալ հայտարարվեցին: Այս մասին հայտնել է համերգների կազմակերպիչ Live Nation ընկերությունը:
Հիշեցնենք, որ Ազնավուրը, ում ամերիկյան լրատվամիջոցները կոչում են «ֆրանսիական Սինատրա", ապրիլի 12-ին վերջին րոպեին չեղյալ է հայտարարել Կանադայի Քվեբեկ քաղաքում կայանալիք համերգը:










