Լիվերպուլում հսկա տիկնիկներով ներկայացում է բեմադրվել (տեսանյութ)

12:18 • 22.04.12

Հեղինակավոր Տիտանիկի խորտակման հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ Լիվերպուլում յուրահատուկ ներկայացում է բեմադրվել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Ներկայացմանը մասնակցել են տասնյակ դերասաններ, որոնց հետ մեկտեղ բեմում տարաբնույթ կերպարներ են մարմնավորել հսկա փայտե տիկնիկները:

Մոտ 5 մետրանոց տիկնիկները շարժվել են մարդկանց ղեկավարմամբ, որոնք բազմաթիվ պարաններով տարատեսակ գործողություններ են բեմադրել:

Փայտաշեն հսկաները կառուցվել են Royal de Luxe ընկերության կողմից և համարվում են աշխարհի ամենամեծ բեմական տիկնիկները: