Բրիտանացի քանդակագործն իր աշխատանքները ստվարաթղթից է ստեղծում (լուսանկարներ)

18:50 • 23.04.12

Բրիտանացի քանդակագործ Քրիս Գիլմորն իր աշխատանքները ստեղծելու համար օգտագործում է միայն ստվարաթուղթ ու սոսինձ, տեղեկացնում է «Մետրո» կայքը:

 

«Ես հիմնականում նախընտրում եմ աշխատել ծխախոտի տուփերով: Յուրաքանչյուր աշխատանք ստեղծելու համար առնվազն 2 ամիս է հարկավոր»,- ասել է Գիլմորը:

 

Վերջերս Նյու Յորքի «Քրիսթոֆեր Հենրի» պատկերասրահում կայացել է Գիլմորի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ առաջին անգամ արվեստասերներին ներկայացվել է Սուրբ Ջորջի ձիով 2 մետրանոց արձանը:

 

Ցուցադրությանը ներկայացված են եղել նաև մոտոցիկլետի, հին գրամեքենայի, և ատամնաբուժական աթոռի քանդակները: