Հուդա խաղացող բրազիլացի դերասանը պատահմամբ սպանել է իրեն ինքնասպանության տեսարանում (լուսանկարներ)

22:24 • 23.04.12

Հուդա Իսկարիովտացու դերը խաղացող բրազիլացի դերասանը պատահմամբ ինքն իրեն կախել է «Քրիստոսի չարչարանքները» բեմադրության մեջ, հայտնում է Fox News-ը: Այն տեսարանում, որում Հուդան կախում է ինքն իրեն:

Պատահարից միայն 4 րոպե անց է հանդիսատեսը հասկացել, որ դերասանն իրականում է «ինքնասպանություն գործել»:

Խոսքը 27-ամյա Տիագո Կլիմեկի մասին է Սան Պաուլոյից: Նա պատահարից հետո մոտ մեկ ամիս կոմայի մեջ է եղել և երեկ մահացել է:

Առայժմ հայտնի չէ` որևէ մեկին մեղադրանք կներկայացվի՞, թե՞ ոչ: Ոստիկանները զննում են անվտանգության տեխնիկան, որը պետք է ապահովեր ինքնասպանության տեսարանի ապահովությունը: