Լինդսի Լոանը կմարմնավորի լեգենդար Էլիզաբեթ Թեյլորին
Հոլիվուդյան սկանդալային աստղ Լինդսի Լոանը, այնուամենայնիվ, կմարմնավորի «Հոլիվուդի թագուհի» հռչակված հանգուցյալ Էլիզաբեթ Թեյլորին:
Արդեն մի քանի ամիս է սրա վերաբերյալ շշուկներ էին պտտվում: Այժմ Lifetime կինոընկերությունը հաստատել է լուրը:
Ֆիլմում ներկայացվելու է Թեյլորի և «Կլեոպատրայի» իր խաղընկեր, կրկնակի ամուսին Ռիչարդ Բարթոնի սիրո պատմությունը:
25-ամյա Լինդիսիի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները սկսվելու են հունիսի սկզբին:
Առայժմ հայտնի չէ, թե ով է մարմնավորելու բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնին:










