«Ոգեկոչում արվեստի շնչով» հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում ժամը 17:00-ին կանցկացվի Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» հիշատակի երեկո: Միջոցառումը կազմված է համերգային բաժնից և ցուցահանդեսից, որից հետո արդեն ժամը 18:00-ին, «Միհր» թատրոնի նախաձեռնությամբ՝ տեղի կունենա լռության ավանդական երթ դեպի Ծիծեռնակաբերդ:
Ըստ կազմակերպիչների՝ ճերմակ բալախոններով և մոմերով՝ «Միհր» թատրոնի դերասանակազմից ու համախոհներից կազմված 24 հոգանոց թափորը Ծիծեռնակաբերդ է շարժվելու անձայն երթով:
Լռության միակ խախտողները լինելու են Արագածոտնի մարզի Արայի գյուղում գտնվող Սուրբ Մարիամին և Եղիսաբեթին նվիրված մատուռից բերված զանգի ղողանջները:










