Երբ «ցավդ տանեմ»-ն էլ անզոր է. հարցազրույց՝ Ցվետանա Պասկալևայի հետ

20:40 • 24.04.12

 Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացավ բուլղարացի լրագրող, վավերագրող ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» DVD-ի շնորհանդեսը:

Ցուցադրվեցին DVD-ում ներառված 6 լեզուներով թարգմանված 7 ֆիլմերից 2-ը` «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» և «Ղարաբաղի վերքերը»:

Միջոցառումը առավել քան համեստ էր, բայց ոչ երբեք Ցվետանայի գործը և վաստակը նսեմացնող: Զարմանալիորեն նաև բազմամարդ չէր: Եկածներից էլ ոմանք հենց ցուցադրության ընթացքում հեռացան. Ցվետանան այս ոչ այնքան հասկանալի երևույթը փորձեց «արդարացնել» տեսարանների դաժանությամբ: Ըստ հեղինակի` մանավանդ «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ»-ն իր ամենադաժան ֆիլմն է Արցախի մասին: Իսկ Արցախյան պատերազմի բերած-տարածի առաջ անզոր էնույնիսկ ամենազոր, հայկական «ցավդ տանեմ»-ը:

Հանդիսատեսն ընդհանուր առմամբ ջերմ ընդունեց ցուցադրումները, շատերը հաջորդիվ մոտեցան ու շնորհակալություն հայտնեցին հեղինակին:

 

Ճիշտ է՝ գտնվեց նաև մեկը, ով ասաց, թե ֆիլմն իր դուրը չի գալիս, քանի որ «փորփրում է վերքերը»: Պասկալևան զուսպգտնվեց այս գնահատականի հանդեպ և շեշտեց, որ իր աշխատանքը ոչ թե հավանել-չհավանելու համար է, այլ զուտվավերագրություն է: Ըստ նրա` ինչպես հիմա են մարդիկ Եղեռնի ժամանակներից կադրեր, վավերագրական նյութերփնտրում, ճիշտ այդպես էլ Արցախյան հերոսամարտի դեպքում է լինելու տարիներ անց: Եվ, բարեբախտաբար, այդվավերագրական, հավաստի, անհերքելի նյութն իր աշխատանքներում կա: Հեղինակը տեղեկացրեց, որ շատ երկարդարակներում փոշոտվելուց հետո իր նկարահանածը Սերժ Սարգսյանի աջակցությամբ է, որ, ի վերջո, թողարկվել էամբողջական DVD-ով: Պասկալևան հայտնեց, որ DVD-ն բազմացվել է ԱՄՆ-ում` տեխնիկայի վերջին խոսքի կիրառմամբ,որպեսզի ամեն հնարավոր բան բարձր որակով պահպանվի այդ կադրերում:

«Ղարաբաղի վերքերը» արդեն վաճառքում է, ինչի մասին տեղեկացրեց հեղինակը, նաև հույս հայտնեց, որ Արցախի մասինֆիլմաշարը ամենաբարձր ու պատվավոր տեղը կզբաղեցնի հայերիս տեսադարաններում:

Պասկալևան նաև հայտնեց, որ հետպատերազմական Արցախի մասին էլ 4 ֆիլմ է նկարահանել, Հանրայինհեռուստատեսությամբ հեղինակային «Ճառագայթ» հաղորդումն է սկսել վարել և պատասխանեց Tert.am-ի հարցերին:

 


- Ձեր, ինչպես և շատ հայերի զոհողությունը` հանուն Արցախի, հասկանալի է` նույնիսկ առանց բառերի:Անձամբ Ձեր զոհողությունը տարիներ անց արդարացված համարո՞ւմ եք:

- Ես ինձ զոհ չեմ համարում, ոչ էլ զոհողություն եմ արել: Ավելի ճիշտ` ես ձեռքբերում եմ ունեցել: Ձեռք եմ բերել ժողովրդիկամ գոնե դրա մեծ մասի սերը:

 

- Ինձ թվում է` չկա մի հայ, ով կուրանա Ձեր վաստակը:

- Դե, այդպես ընդհանուր մի ասեք: Կլինեն մարդիկ, որ չեն ցանկանա ընդունել: Ամեն մեկն իր պատճառներն ունի: Բայց դեգործն արված է, և Ղարաբաղը մտել է նաև համաշխարհային վավերագրության տարեգրություն` ճակատագրի բերումովբուլղարուհու ձեռքով... Ինքս ինձ ճանաչելն էր նաև իմ ձեռքբերումը: Ղարաբաղն իմ գերագույն քննությունն էր` և՛ որպեսմարդու, և՛ որպես պրոֆեսիոնալի: Երբ ես իմացա 1991-ին Գետաշենի և Մարտունաշենի տեղահանության մասին, եսուղղակի գործեցի` որպես դոկումենտալիստ. դա մարտահրավեր էր ինձ: Ես մտածեցի, որ կարող եմ անել դա` գալ ուինֆորմացիա դուրս հանել, ինչպես և արեցի: Դա իմ մասնագիտական վերաբերմունքն էր: Ես եկա դրա բերումով և մնացիարդեն սրտի թելադրանքով:

 

- Իսկ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց զերծ մնալ քաղաքականությունից:

- Վավերագրության մեջ մանավանդ այն ժամանակ, երբ որոշվում է ազգի կենաց ու մահու հարցը, այդ ամենըքաղաքականության բովում է, այսպես թե այնպես: Ես քաղաքական գործիչ չեմ, բայց կարող եմ իմ մարտահրավերներընետել քաղաքական գործիչներին` այդ կադրերի միջոցով: Պատերազմի դեմքն այն աստիճան սարսափելի է, որ պետք էավելի բարոյական լինել` որևէ հարմարավետ աշխատասենյակում նստած և աշխարհի բանը որոշելիս: Պետք է իմանալ, որմարդու կյանքից վեր ոչինչ չկա:

 

- Ձեր ասելիքը ընդգծված է նաև անթերի ընտրված երաժշտությամբ: Ինչո՞վ է պայմանավորված Տերտերյանիերաժշտության առկայությունը Ձեր ֆիլմերում:

- Ես հպարտ եմ, որ սիրում եմ նրան, որ մենք ծանոթ ենք եղել: Ես ստացել եմ հենց հեղինակի թույլտվությունն իմաշխատանքներում օգտագործելու նրա երաժշտությունը: Նա հպարտ էր իմ արածով: Ինձ համար Տերտերյանիերաժշտությունը կատարելություն է:

 

- Ըստ Ձեզ՝ Արցախի պատերազմի վերսկսման իրական վտանգ կա՞:

- Գուցե ես չափազանց լավատես եմ, և միշտ էլ դրականորեն տրամադրված մարդ եմ եղել, բայց ինձ թվում է` աշխարհըթույլ չի տա, որ նորից բռնկվի այդ օջախը, կան հակազդման լծակներ: Եվ ձևավորված է այն մթնոլորտը, որը թույլ կտազսպելու ադրբեջանական ռազմական հոխորտանքը: Ինձ թվում է` բուն Ադրբեջանի ժողովրդին էլ դա պետք չէ: Ընդամենըղեկավարության քաղաքական պաթոսն է, բայց դա էլ ճնշելու, զսպելու իր ձևերն ունի:

Հարցազրույցը` Դավիթ Պ. Վարդազարյանի