Ռուսաստանցի օլիգարխի գնած 1,7 մլն-անոց կտավը կեղծ է
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` ռուսաստանցի նավթաբարոն Վիկտոր Վեկսելբերգը, Christie's աճուրդից գնած գեղանկարը կեղծ է համարում: Խոսքը Բորիս Կուստոդիևի «Օդելիսկ» կտավի մասին է, որի համար օլիգարխը 1,7 մլն եվրո էր վճարել 2005-ին: Այժմ նա հետ է պահաջում իր գումարը և այսօր դատարան է դիմել, հայտնում է Daily Mail-ը:
56-ամյա Վեկսելբերգը 7 մլրդ կարողություն ունի, համարվում է աշխարհի 64-րդ ամենահարուստ մարդը: Արվեստի փորձագետների օգնությամբ նա պարզել է, որ կտավը ստորագրվել է Կուստոդիևի մահվանից հետո և պատկանում է անհայտ հեղինակի վրձնին. ըստ մասնագետների` կտավը ստորագրվել է 1940-ականների վերջին, այն դեպքում, երբ Կուստոդիևը մահացել է 1927-ին:
Կտավը թվագրվում է 1919 թվականով:
«Օդելիսկն» արդեն իսկ վերադարձվել է հայտնի աճուրդի տանը:












