Հրապարակվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի կազմը

12:50 • 27.04.12

Կաննի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են Գլխավոր մրցութային ծրագրի ժյուրիի կազմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ժյուրին կգլխավորի իտալացի սցենարիստ, ռեժիսոր և դերասան Նանի Մորետտին:

 

Ժյուրիի կազմում են ամերիկացի կինոռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, բրիտանացի դերասան Յուեն ՄքԳրեգորը, մեկ այլ բրիտանացի սցենարիստ և ռեժիսոր Անդրե Արնոլդը, պաղեստինցի դերասանուհի Հիամ Աբբասը, ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Դեվոն, Հաիթիից ռեժիսոր Ռաուլ Փեքը, ֆրանսիացի ձևավորող Ժան Պոլ Գոտիեն և աշխարհահռչակ գերմանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը:

 

Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 16-ից 27-ը: