Ռուսաստանը համազոր պատասխան չի նախատեսում` ԱՄՆ-ի կողմից Կոբզոնին մուտքի արտոնագրի մերժմանն ի պատասխան

23:12 • 27.04.12

Ռուսաստանը չի պատրաստվում համաչափ միջոցառումներ ձեռնարկել՝ կապված ԱՄՆ-ի կողմից Իոսիֆ Կոբզոնին մուտքի վիզայի մերժման հետ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Այս պարագայում համարժեք միջոցառումների մասին խոսք լինել չի կարող: Մենք, երևի թե, ավելի քաղաքավարի ենք վերաբերվում արվեստի մարդկանց և այլ հյուրերի, ովքեր Ռուսաստան են այցելում», - հայտարարել է Լավրովը: