Մայքլ Ջեքսոնի թավշյա դիմակը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում
Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող բժշկական դիմակը աճուրդի է դրվել ամերիկյան Nate D. Sanders Auctions աճուրդների տան կողմից, հաղորդում է BBC գործակալությունը:
Սև գույնի թավշյա դիմակը երգչի համար պատրաստվել է պատվերով: Դրանում էր նա ելույթ ունենում, և թերևս դրանում էլ մահացել է:
«Այդ դիմակը թաքցրել է երգչի քիթը և բերանը նրա հիասքանչ կյանքի վերջին 24 ժամերի ընթացքում, դրա վրա են մնացել նրա դիմահարդարման տեսանելի հետքերը», - ասվում է աճուրդային տան կայքեջում:
Սպասվում է, որ ապրիլի 30-ի աճուրդում դիմակը կվաճառվի մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարով:










