Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ` «Հայրենիքիս կանչով» խորագրով ցուցահանդեսին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահին ուղեկցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ուրիշներ։
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի և «Արմենպրեսս»–ի










