Դու չպետք է ինձանից սեռական հարաբերություններ ակնկալես. Էյնշտեյնն ասել է կնոջը

17:35 • 29.04.12

Ալբերտ Էյնշտեյնը իր կնոջից՝ Միլևա Մարիչից, պահանջել է ենթարկվել իր դաժան կանոնների ցուցակին, որը ներկայացված է «Էյնշտեյնը. նրա կյանքը և Տիեզերքը» գրքում, այս մասին հայտնում է The Sun-ը:

Նա կնոջն արգելել է նստել իր հետ, միասին դուրս գալ, և նույնիսկ հրամայել է. «Մի խոսիր ինձ հետ, եթե ես դա պահանջում եմ»:

Ցուցակը նաև ներառում էր հետևյալ պարտականությունները. կինը պետք է կարգի բերեր գրասենյակը, լվանար շորերը և օրը 3 անգամ կերակրեր նրան:

Էյնշտեյնը նաև հստակ հասկացրել էր կնոջը, որ սեքսը տաբու է լինելու՝ նշելով «Դու չպետք է ինձանից սեռական հարաբերություններ ակնկալես»:

Սակայն մի քանի ամիս հետո կինը վերցնում է երեխաներին և փախչում Էյնշտեյնի մոտից: Նրանք ամուսնալուծվել են 1919թ.: Ավելի ուշ նա ամուսնացել է իր զարմուհու՝ Էլզայի հետ: