4 ամյա չինուհին հանդես կգա Ալբերտ Հոլում
4 ամյա չինուհի Միմի Զոուն այսօր պատրաստվում է ներկայացնել իր առաջին մենակատարումը Մեծ Բրիտանիայի «Ալբերտ Հոլ» թագավորական համերգասրահում:
Ինչպես նշում է The Evening Standard պարբերականը, Միմին սովորել է նվագել ընդամենը 1 տարի առաջ:
«Ալբերտ Հոլ»-ի խոսնակն ասել է, որ Միմին ամենաերիտասարդ դաշնակահարն է, ով, որպես մենակատար է հանդես գալու:
«Մարդիկ երազում են ելույթ ունենալ Ալբերտ Հոլում, իսկ նա դա անում ընդամենը 4 տարեկանում: Նա ընդհանրապես չի հուզվում: Ես նման բան դեռ չէի տեսել: Նա չի կրկնում այն, ինչ ես եմ նվագում: Նա կարողանում է կարդալ երաժշտությունը» - նշել է Միմիի դպրոցի` երաժշտական գծով տնօրեն Սթիվեն Գրիֆիթսը:










