Ռազմիկ Դավոյանն ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի է արժանացել

15:58 • 30.04.12

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն արժանացել է ԱՊՀ երկրների միջպետական մրցանակին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ բանաստեղծը լրագրողների հետ կիսեց մրցանակը ստանալու իր տպավորությունները:


«Մրցանակը շատ արժեքավոր է, որը տրվել է հումանիտար մարդասիրության և մշակույթի ասպարեզում նշանակալից ներդրման համար»,- ասաց բանաստեղծն ու կրկին գնահատելով ապրիլի 13-ին ստացած մրցանակը, այն որակեց որպես «հզոր մրցանակ», քանի որ անձամբ ստացել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահից:


Բանաստեղծը նշեց, որ մրցանակի են արժանացել ԱՊՀ երկրներից մեկական ներկայացուցիչ:


Նախորդ տարի, ի դեպ, Հայաստանից նույն մրցանակին արժանացել էր դուդուկի մեծ վարպետ, մաեստրո Ջիվան Գասպարյանը, իսկ երկու տարի առաջ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: