Խլել են հացադուլավոր Արտավազդ Վարդանյանի վրանն ու ձեռքի հովանոցը

18:22 • 09.05.12

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը այսօր անձամբ է հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանին դուրս հանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ տեղադրված վրանից: Այս մասին Tert.am –ին պատմեց Արտավազդ Վարդանյանը. «Դե Բազազը եկավ, ասաց՝ «չի կարելի մտնել մեջը, անձամբ բռնի ուժով հանեց, ձեռքիս էլ մի հատ հովանոց կար, էդ էլ տարան»:

 

Նշենք, որ այսօր Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանի հացադուլի 7 –րդ օրն է: Հիշեցնենք, որ «Սարդարապատ» շարժման անդամ Արտավազդ Վարդանյանը ԿԸՀ-ի առջև հացադուլ է անցկացնում մտավորականությունից ընտրությունների անցկացման այլընտրանքային միջոցների պահանջով:

 

Արտավազդ Վանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վրանում նստելը քմահաճույք չէ, այլ արևից ու անձրևից պաշտպանվելու միջոց: «Հացադուլավորը երբեմն-երբեմն պառկելու ցանկություն է ունենում, ես հո չե՞մ կարող փողոցում «բոմժի» պես պառկել»,-ասաց հացադուլավորը:

 

Նա նշեց, որ կատարվածին բավական ուշացումով արձագանքել է Մարդու իրավունքների գրասենյակի շարքային աշխատակից, այն էլ՝ ուշացումով: Նրան Արտավազ Վարդանյանը հայտնել է, որ կցանկանար զրուցել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:

 

Ի պատասխան հարցին, թե ովքեր են իրեն այցելել հացադուլի ընթացքում Արտավազդ Վարդանյանը հիշատակեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի ակտիվիստներին, «Թեղուտի էրեխեքին» և «Սարդարապատ» շարժման անդամներին:

 

Հիշեցնենք, որ վաղը Արտավազ Վարդանյանի կողմից հայտարարված յոթօրյա հացադուլի ութերորդ օրն է: Վաղը Արտավազ Վարդանյանը հանդես կգա հայտարարությամբ, որով կպարզաբանվի, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել: