Ուկրաինայի վարչապետին արգելել են ժամանել ԵՄ-Ուկրաինա նիստին
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին արգելել են մայիսի 15-ին ժամանել Բրյուսել Ուկրաինա-Եվրամիություն նիստին մասնակցելու համար: Պատճատը` երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այս մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հերմանվան Ռոմպեյը:
«Երբ Ուկրաինայի վարչապետը հայտնեց, որ ցանկանում է այցելել Բրյուսել` մենք ասացինք, որ, չարժէ, մնացեք տանը: Մենք Կիևին կոնկրետ քաղաքական ազդանշան ենք տվել` փոխել ներքաղաքական իրավիճակը: Երկրում 2004-ին ժողովրդավարություն կար և երկիրը պետք է վերադառնա պետության ժողովրդավարական մոդելին», - ասել է Վան Ռոմպեյը Euronews-ին տված հարցազրույցում;
Կիևի և Բրյուսելի հարաբերությունները կտրուկ վատացել էին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտումից հետո: ԵՄ-ը դատավճիռը քաղաքական է համարում, սակայն Կիևն այս մեղադրանքը հերքում է:
Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով երկրի իշխանությունները ստիպված էին հետաձգել Յալթայում նախատեսված` կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացումը:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն նախորդ շաբաթ ծեծի էր ենթարկվել ուղղիչ հաստատության աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել կալանավայրից հիվանդանոց տեղափոխման ճանապրհին, ինչի դեմ բողոքելով նա հացադուլ էր հայտարարել;









