Ուկրաինական երկու քաղաքներում Հաղթանակի օրվա տոնախմբությունները սկանդալային ավարտ են ունեցել

23:18 • 09.05.12

Լվով քաղաքում ոստիկանները ավելի քան մեկ ժամ արգելափակել են հուշարձանը և թույլ չեն տվել մաևդկանց ծաղիկներ դնել Երկրորդ համաշխարայինի հուշարձանին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:

 

Հարցին լուծում է տվել միայն մարզային ՆԳՆ վարչության ղեկավարը: Նա իր ենթականերին հրամայել է միջանցք ստեղծել՝ մարդկանց ազատ մուտքն ապահովելու համար:


Իսկ Տերնոպոլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և կոմունիստների միջև:


Կոմունիստները փորձել են ` կարմիր դրոշներով երթով անցնել քաղաքի փողոցներով: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:


Հիշեցնենք, որ երկու քաղաքներում էլ իշխանությունները արգելել էին սովետական և կոմունիստական խորհրդանիշները, ինչը հասարակական լայն արձագանք էր ստացել: