Չինաստանում բլոգերներին խնդրել են հասարակական կայունությունը չվտանգել

22:38 • 09.05.12

Չինաստանի խոշորագույն Sina Weibo միկրոբլոգների ծառայությունն իր օգտատերերին խնդրել է համաձայնագիր ստորագրել, որով նրանք պարտավորվում են հասարակական կայունությանը վտանգող հրապարակումներ չանել, հաղորդում է BBC-ն:

 

Համաձայնագրի պայմանները չկատարած օգտատերերի հաշիվները կջնջվեն:


Փորձագետների կարծիքով, ծառայության ղեկավարության գործողությունները վերջինն են՝ գրաքննության խստացմանն ուղղված չինական կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների շարքում:
 

Sina Weibo-ի օգտատերերի քանակը հասնում է մոտ 300 միլիոն մարդու: