Հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակը բավարար է

16:12 • 09.05.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն:


Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:


Էրեբունի բժշկական կենտրոնում ներկայում բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ: