Ջրահարսի պոչով լողորդուհին լողացել է կետերի հետ (լուսանկարներ)

23:12 • 09.05.12

Ավստրալացի ստորջրյա լողորդուհի Հաննա Ֆրեյզերը ջրահարսի վերափոխվելու մասին երազել է մանկուց` Դերիլ Հաննայի մասնակցությամբ «Նյու Յորքի արքայազնը» ֆիլմը տեսնելուց ի վեր :

 

Եվ ահա 36 տարեկան հասակում նա մասամբ իրականացրել է իր երազանքը` ջրահարսի պոչով լողազգեստով լողալով կետերի հետ:
Այժմ Լոս Անջելեսում բնակվող Հաննան հանդես է գալիս որպես մոդել, ով լողում է կետերի, դելֆինների, էլեկտրական կատվաձկների և անգամ շնաձկների հետ:

 

Հաննան կարողանում է մինչև 2 րոպե շունչը պահել ջրի տակ և սուզվել մինչև 15 մ:

 

Տոնգայի Վավաու կղզու առափնյա ջրերում կետերի հետ իբրև «ջրահարս» լողալով և լուսանկարվելով` Հաննան նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել կետերի որսի և օվկիանոսի աղտոտման խնդիրների վրա:

 

Այժմ լողորդուհու մասին ֆիլմ է նկարահանում ռեժիսոր Ռոբ Բենավիդեսը: Նա դարձել է նաև Քիմբերլի Մյուլլերի «Անցած գիշեր ես լողացել եմ ջրահարսի հետ» մանկական գրքի հերոսուհին: