Բրիտանական հյուրանոցում հեռուստացույց դիտելու համար անհրաժեշտ է հեծանիվ վարել
Անգլիայի հարավում Բրոքենհարսթ գյուղում Standing Hat հյուրանոցն է բացվել: Հյուրանոցի սեփականատիրոջ հավաստմամբ` իրենց հյուրանոցը տարբերվում մնացած հյուրանոցներից էլեկտրաէներգիայի ստացման տեսակով, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Standing Hat-ի սեփականատեր Քրիստինա Սիմոնսը նշել է, որ հյուրանոցի բոլոր սենայակներում հատուկ հեծանիվներ են տեղադրվել, որոնք վարելու շնորհիվ հոսանք են արտադրում: Առողջ ապրելակերպի ջատագով Սիմոնսը պնդել է, որ հեծանիվը հատուկ համակարգի միջոցով կուտակած էներգիան փոխանցում է կենցաղային սարքերին:
Անշուշտ, հյուրանոցի սեփականատերը հոգացել է նաև էլեկտարէներգիայի դասական աղբյուրների մասին: Սակայն, եթե հյուրերը ցանկանան հեռուստացույց դիտել, ապա ստիպված կլինեն դա անել հեծանիվ վարելով, քանի որ այլ կերպ այն չի միանա:
Այս յուրահատուկ հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ կլինի 129 ֆունտ ստեռլինգ:









