Իրանի նոր գործունեություն է հայտնաբերվել. ՄԱԳԱՏԷ

20:41 • 09.05.12

ԱՄՆ ազգային անվտանգության ինստիտուտը հայտարարել է, որ արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանի ռազմական օբյեկտներում գործունեության նոր տեսակ է սկսվել, ինչը փորձագետների անհանգստությունն է առաջ բերում:


Մասնագետների կարծիքով, տվյալ գործունեությունը կարող է իրանական միջուկային ծրագրի հետքերի վերացմանն ուղղված լինել, որով իշխանությունները նախապատրաստվում են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցին, հաղորդում է «ՄԻԳ նյուս» պարբերականը:

 

ՄԱԳԱՏԷ-ն կասկածներ ունի, որ միջուկային զենքի հետ կապված ուսումնասիրությունները կարող էին իրականացվել Թեհրանից հարավ-արևելք գտնվող ռազմաարդյունաբերական համալիրում:


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն նախորդ շաբաթ հայտարարել է, որ գործակալությունը վերջերս տվյալ օբյեկտում որոշակի «գործունեության» հետքեր է հայտնաբերել:


Արևմտյան դիվանագետները կասկածում են, որ Իրանը կարող է մաքրել օբյեկտները ստուգումներից առաջ, իսկ Թեհրանը այդ տեղեկությունները հերքում է: