Թուրքիայում հայկական պատմական գերեզման է հայտնաբերվել

15:33 • 09.05.12

Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թաշքյոփրու շրջանում դպրոցի պատի փլուզման հետևանքով պատմական գերեզման է բացահայտվել: Տեղի բնակիչները չեն բացառում, որ գերեզմանը կարող է հայկական լինել:
 

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, դպրոցի պատը քանդվել է առատ տեղումների հետևանքով: Պատը վերանորոգելու աշխատանքներ կատարելիս, սակայն, չորս կողմից քարերով պատված գերեզման է հայտնաբերվել:
 

 

Թաշքյոփրույի երկու քաղաքացի, փորձել է գիշերով փորել գերեզմանը, սակայն ձերբակալվել են` պատմական գերեզմանը պղծելու մեղադրանքով:

 

Շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է դպրոցի պատի վերանորոգման աշխատանքները և եթե հաստատվի, որ պատը պատմական արժեք ունի, տարածքում նաև պեղումներ կսկսվեն:

 

Դպրոցի հարևանությամբ գտնվող թաղամասի բնակիչները պնդում են, որ դպրոցի տարածքում տարիներ առաջ հայկական գերեզմանոց է եղել: Քաղաքացիները կարծում են այդ գերեզմանները ևս կարող են հայկական լինել: