Թուրք ընդդիմադիրը լսել է կրոնական փոքրամասնությունների տեսակետները
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ընթրել է ունեցել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են հայկական, հունական, հրեական, ասորական կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Հայկական կողմից ընթրիքին մասնակցել է Պոլսո պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Թեև հանդիպումն անցել է դռնփակ, սակայն այսօր արդեն ԺՀԿ-ն ընթրիքի մանրամասների մասին մամուլի հաղորդագրությամբ է հանդես եկել: Կուսակցությունը նշել է, որ այդ քայլով իրենք նպատակ են ունեցել մեկ առ մեկ լսել հոգևոր առաջնորդների պահանջները:
«Եթե Թուրքիան կարողանա հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար, փոքրամասնությունները կկարողանան ապրել երջանիկ, համերաշխ, և երկխոսությամբ կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:









