Բրիտանիայում մուսուլմանական սեքս ավազակախումբը 77 տարվա ազատազրկման է դատապարտվել

20:39 • 09.05.12

«Նրանց թիրախ եք դարձրել, քանի որ ձեր ազգակիցը կամ կրոնակիցը չէին». այս խոսքերով Մեծ Բրիտանիայում` Լիվերպուլում, դատավոր Ջերալդ Քլիֆթոնը ընդհանուր 77 տարվա ազատազրկման է դատապարտել 9 մուսուլմանների, ովքեր շարունակաբար հետանդել ու սեռական ոտնձգություններ են իրականացրել 13-15 տարեկան 5 բրիտանուհիների նկատմամբ:

 

Նրանցից մեկին ավազակախումբը ստիպել է մի գիշերվա մեջ 20 անգամ սեքսով զբաղվել: Ընդհանուր առմամբ, այս տղամարդիկ նվերներով, փողով կամ ալկոհոլով փորձել են գայթակղել 47 մանկահասակ աղջիկների:

 

Ի պատասխան սեքս-ավազակախմբի պարագլուխը դատավորին «ռասիստ լիրբ» է անվանել: Ավազակախմբի բոլոր անդամները, բացի մեկից, Պակիստանից են: Նրանցից ամենափոքրը՝ 22, ամենամեծը 59 տարեկան է:

 

Այս մանկապիղծներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը բրիտանացի իրավապահները սկսել էին 4 տարի առաջ: Ըստ որոշ տվյալների` ոստիկանությունը առկախել է այս գործի բացահայտումը` վախենալով «ռասիստ» պիտակվելուց:

 

Աղմկահարույց գործը նաև եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: