Թուրքմենստանում նոր քաղաքի կառուցման միջազգային մրցույթ է հայտարարվել
Թուքմենստանի իշխանությունները Աբադան քաղաքի շինարարության համար միջազգային մրցույթ են հայտարարել, տեղեկացնում է lenta.ru կայքը:
Երկրի իշխանությունները որոշել են նոր Աբադան կառուցել, քանի որ նախորդ տարվա ամռանը զինամթերքի պայթյունից հիտո քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր:
Նշվում է որ հայտերը կընդունվեն մինչև հունիսի 6-ը: Հայտ կարող են ներկայացնել բոլոր այն միջազգային ընկերությունները որոնք հմտացած են` ճանապարհաշինարարական, բնակելի շենքերի, ջրատար և կոյուղային ենթակառուցվածքնների կառուցման աշխատանքներում և այլն:
Հիշեցնենք, որ զինամթերքի պայթյունի հետևանքով 15 մարդ էր զոհվել: Այս տարվա փետրվարին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել` նոր քաղաքի կառուցման մասին, որի շինարարական աշխատանքները նախատեսված են 2012-20թթ:









